Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհի մասին մտածողները

 Աշխարհի մասին մտածողները
19.10.2023 | 16:06

Արևմտյան պետությունների ղեկավարներն ինձ հիշեցնում են նախկին սոցիալիստական լագերի երկրների ղեկավարներին:

Քանի կար Ուկրաինա, Կիև ու Զելենսկի էին լպստում և իրար հերթ չէին տալիս տանկերով, ավտոմատներով, ինքնաթիռներով նկարվել, կռիվ-կռիվ խաղալ:

Հիմա էլ իրենց Իսրայել են «նետում», որ ներկա ստանան, Բայդենի հաճությանն արժանանան՝ ասֆալտներին վախից պառկելով, Իսրայելում ծնված լինելու հեքիաթներով և գրեթե մանկամիտ կամ զառամախտ պատմություններով...

Ու էս ավլածնե՞րն են Աշխարհի մասին մտածողները:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 5090

Մեկնաբանություններ